Ֆրանսիայի նախագահական թեկնածու Մարին Լը Պենն այլևս անձեռնմխելի չէ

03:55 • 01.03.17

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, հաղորդում է The Guardian–ը։


Որոշումը կապված է դեռևս 2015-ին մեծ աղմուկ հանած պատմության հետ, երբ Լը Պենն իր Twitter-ի միկրոբլոգում հրապարակել էր Իսլամական պետության անդամների կատարած մահապատիժների դրվագներ՝ ներառյալ ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատումը։


Արձագանքելով ֆրանսիական արդարադատության հարցմանը՝ Եվրոպական խորհրդարանը որոշել է Մարին Լը Պենին զրկել անձեռնմխելիությունից, ինչը թույլ կտա նրա դեմ քրեական վարույթ նախաձեռնել։


Մահապատժի տեսարանների հրապարակման համար, օրինակ, նախատեսված է մինչև երեք տարվա ազատազրկում, ինչպես նաև մոտ 80 հազար եվրոյի չափ տուգանք։