Մուրադ Մուրադյանը հերքում է իր շտաբի պետի կողմից ԲՀԿ շտաբի պետին դանահակարելու մասին տեղեկությունը
Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում տեղի է ունեցել դանակահարության դեպք, և ըստ շրջանառվող լուրերի` դանակահարողը հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի շտաբի պետն է, իսկ տուժածը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի պետը:
ՀՀԿ-ից Արարատում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը։
«Տենց բան չկա»,- ասաց նա:
Թեմայի հետ կապված Tert.am-ը նաև զրուցեց ԲՀԿ մամուլի քարտուղար և ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցող Վանիկ Էլիզբարյանի հետ: Վերջինիս նշեց, որ որևէ տեղեկություն չունի միջադեպի վերաբերյալ:










