Ազգային ժողովի քառօրյա նիստը, կլինի նաև կառավարության հետ հարցուպատասխան (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի մեկին շարունակում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստը կսկսվի քվեարկությամբ ընդունելով նախորդ քառօրյա նիստում քննարկված օրինագծերը և վարկային համաձայնագրերը:
Կշարունակվեն քննարկվել առաջին ընթերցմամբ արդեն քննարկված նախագծերը, որոնցից են ՀՀ կառավարության ներկայացրած «Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, նաև «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով և այլն:
Ի դեպ, նշենք, որ խորհրդարանի որոշմամբ մի շարք օրինագծերի քննարկումներ ընթանում են հատուկ ընթացակարգով:
Նշենք նաև, որ այսօր՝ հերթական քառօրյայի երրորդ օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կլինի նաև կառավարության հետ հարցուպատասխան:










