Իտալիայում մեկնարկել է ամենամյա նարինջներով մարտը (լուսանկարներ)
Իտալական Իվրեա քաղաքում մեկնարկել է ավանդական նարինջներով մարտը, որը, ըստ տեղացիների, խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Պիացա դել Ռոնդոլինո հրապարակում տեղի ունեցած ուշագրավ միջոցառմանը հետևել են հազարավոր մարդիկ՝ հիմնականում արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ: Հայտնի է, որ նրանցից շատերն Իվրեա են ժամանել հատուկ այս միջոցառման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ նարինջներով մարտը տևելու է 3 օր: Այս ընթացքում փողոցները հսկում են հարյուրավոր ոստիկաններ:


















