Իրական Samsung Galaxy S8-ի լուսանկարը հայտնվել է համացանցում
Սպասված տեխնոլոգիական նորույթների ժամանակից շուտ գաղտնազերծմամբ զբաղվող Էվան Բլասը համացանցում հրապարակել է 2017թ. ամենասպասված սմարթֆոններից մեկի՝ Samsung Galaxy S8-ի թարմ լուսանկարը:
Ինչպես նշում է The Verge-ը, դատելով լուսանկարից՝ նորույթը միանգամայն համապատասխանում է ավելի վաղ հարավկորեական արտադրողի թողարկած գովազդային տեսանյութում ներկայացված սմաթֆոնին:
Հայտնի է, որ Samsung Galaxy S8-ի շնորհանդեսը կայանալու է մարտի 29-ին:
Նշենք, որ Բլասը սմարթֆոնի լուսանկարից զատ որևէ տեղեկություն չի հրապարակել:










