Rolls Royce-ը մանկական էլեկտրական սպորտքար է ներկայացրել (լուսանկարներ)

11:45 • 01.03.17

Բրիտանական հեղինակավոր Rolls Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է մանուկների համար նախատեսված շքեղ փոխադրամիջոց, որն էլեկտրական է և ունի 1 նստատեղ:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, Rolls-Royce SRH նորույթի ստեղծման համար բրիտանացի հմուտ մասնագետները ծախսել են ավելի քան 400 ժամ: Նրանց խոսքերով՝ մեքենան նախատեսված է հիվանդ երեխաների համար՝ հիվանդանոցի լայն միջանցքներով տեղաշարժվելու և մի քիչ զվարճանալու համար:


Հայտնի է, որ առավելագույնը 15 կմ/ժ արագություն զարգացնող մեքենան որպես նվեր է տրվել Չիչեսթերի Սենթ Ռիչարդս հիվանդանոցի մանկական բաժանմունքին:


Պարբերականը մանրամասնում է, որ սովորաբար Rolls Royce-ի ներկայացրած յուրաքանչյուր նորույթ առաջինը փորձարկում է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թորսթեն Մյուլեր Օթվոսը, սակայն այս դեպքը, հասկանալի պատճառով, բացառություն է եղել: Մեքենան փորձարկել են հիվանդանոցում բուժվող երեխաներից 2-ը:

 

Molly Matthews, aged 8, takes the motor for a spin around Rolls-Royce's HQ at Goodwood

The one-off motor has been hand built for child patients at St Richard's Hospital Paediatric Day Surgery Unit in Chichester, West Sussex

Engineers at the iconic British firm spent more than 400 hours of their spare time developing the all-new Rolls-Royce SRH

Molly Matthews, eight, and Hari Rajyaguru, seven, were chauffeur driven to Rolls-Royce's HQ in Goodwood where they drove the SRH around the factory

With a 24-volt gel battery, the SRH is capable of a top speed of 10mph, but can be limited to 4mph for when it is driven down the corridors of the hospital

Inside, the Roller has a two-tone steering wheel, seats and self-righting wheel centres perfectly colour-matched to the St James Red coachline

 

  

 

Rolls Royce-ը մանկական էլեկտրական սպորտքար է ներկայացրել (լուսանկարներ)