Հայաստանում ռուսական ռազմաբազայում «տագնապ» է հայտարարվել զորավարժությունների շրջանակում
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների համար «տագնապ» ազդանշան է տրվել, և նրանք շարժվել են դեպի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ՝ պլանային մարտական ստուգման շրջանակում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Հետևեկային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները բարդ մարտավարական հանգամանքներում մշակում են ավիացիայի հարվածներին հակահարված տալու, թունավոր նյութերով վարակված, ձնով ծածկված դժվարանցանելի տարածքների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիների հաղթահարման գործողությունները:
Ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը Բուկ Մ1-2, Ս-300Վ համալիրների, «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների և Մի-8ՄՏ ու Մի-24Պ ուղղաթիռների օգտագործմամբ:










