Թրամփն իր աշխատանքը հինգ է գնահատել

10:44 • 01.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր արդյունավետությունը հինգ է գնահատել, սակայն երեք է ինքն իրեն նշանակել այն բանի համար, որ մարդկանց չի հասցնում իր գործողությունների կարևորությունը: Այդ մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում:


Թրամփի խոսքով՝ իր աշխատանքի համար նա պատրաստ է իրեն «A» նշանակել («5» գնահատականի ամերիկյան համարժեքը)՝ ընդգծելով, որ արդյունքը միշտ ավելի կարևոր է:


Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ արդյունավետորեն հաջողվում է պատմել մարդկանց այս կամ այն որոշման կարևորության մասին, և դրա համար ԱՄՆ նախագահն իրեն նշանակել է «C+» («3+»-ի համարժեքը):


«Կարծում եմ՝ ես շատ հիանալի բաներ եմ արել, բայց ես չեմ կարծում, որ ես և իմ մարդիկ բավականաչափ լավ բացատրել ենք դրանք ամերիկյան հանրությանը»,- ասել է Թրամփը: