Անցած տարի Apple-ը 50 մլրդ դոլար է վճարել ամերիկյան մատակարարներին

11:27 • 01.03.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն անցած տարվա ընթացքում 50 մլրդ դոլար է վճարել իրեն համապատասխան արտադրանքով ապահոված ամերիկյան մատակարար ընկերություններին:


Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը՝ ընդգծելու համար, թե որքան մեծ է Apple-ի ներդրումն ԱՄՆ արդյունաբերության զարգացման հարցում:


Աղբյուրը նկատում է, որ Քուկի հայտարարությունը հստակ «մեսիջ» էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ Apple-ի ղեկավարությանն առաջարկել էր արտադրությունը Չինաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխել:


«Մենք միշտ էլ տարբերակներ ենք որոնում մեր երկրին օգնելու համար: Մենք գիտենք, որ Apple-ը կարող է գոյություն ունենալ միայն ԱՄՆ-ում»,-ասել է Քուկն ընկերության բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ:

Անցած տարի Apple-ը 50 մլրդ դոլար է վճարել ամերիկյան մատակարարներին