Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեան «անմիջական սպառնալիք» է ԱՄՆ համար

06:11 • 01.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեան մեծ վտանգ է  ներկայացնում երկրի համար: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը, ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչին:


Ըստ նրա՝ նախագահը կարծում է, որ Փհենյանը «անմիջական սպառնալիք» է Վաշինգտոնի համար:


Երկուշաբթի օրը տեղի ունեցած Չինաստանի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կոչ է արել հատուկ աշխատանք տանել՝  Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծելու ուղղությամբ:


Աղբյուրը չի հստակեցրել, թե ում են կոնկրետ հասցեագրված եղել Թրամփի խոսքերը, սակայն, ըստ երևույթին, խոսքը Չինաստանի պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի մասին է, որի հետ Թրամփը Վաշինգտոնում  կարճատև հանդիպում էր ունեցել, տեղեկացնում է հեռուստաալիքը:


Յան Ձիեչին իր ԱՄՆ կատարած այցի ժամանակ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ քննարկել է ինչպես Պեկինի հետ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը: