«Վանաձոր» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալի ինքնասպանությունը կանխվել է. shamshyan.com

12:37 • 01.03.17

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 28-ին նկատել են, որ թիվ 31 խցում դատապարտյալ, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը ինքնասպանություն գործելու նպատակով սանհանգույցի օդատար խողովակի մեջ մոտ 40 սմ երկարության շրիշակ է հարմարեցրել և սավանի պատռված կտորները շրիշակից կապելով՝ փորձում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները կանխել են Մ. Ցուցունովի ինքնասպանությունը։  Ն. Ցուցունովը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով։