Վիտամինների պակասի 5 նշան, որը նկատելի է անզեն աչքով

22:43 • 01.03.17

Վիտամինների անբավարարության խնդիրը, հատկապես նկատելի է դառնում գարնան սկզբին, երբ մարդիկ ավելի հաճախակի են իրենց թույլ և հոգնած զգում: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն ակնհայտ նշանները, որոնք հուշում են վիտամինների պակասի մասին և որոնք կարելի է տեսնել անզեն աչքով:

1. Չափազանց գունատ մաշկ

Ձմռան ավարտին շատերի մաշկն հնարավորինս բաց գույն ստանում, սակայն գունատ մաշկը տարբերվում է, ինչը խոսում է B12-ի անբավարարության մասին, ինչն էլ մշտական հոգնածության զգացողության պատճառ է հանդիսանում:

2. Չոր վարսեր

Չոր և շուտ կոտրվող վարսերը կարող են հուշել B7 վիտամինի անբավարարության մասին: Դա տեղի ունենում հակաբիոտիկների օգտագործումից հետո: Այս վիտամինը առկա է մսի, ձկան, բանջարեղենի, մրգերի և սնկի մեջ:

3. Ուռած աչքեր

Եթե աչքերի ծայրամասերը սկսում են ուռչել, հավանաբար, օրգանիզմում յոդի պակասություն կա, որի ամենատարածված աղբյուրը յոդացված աղն է: Այն առկա է նաև ծովամթերքներում և կաթնամթերքում:

4. Անգույն շուրթեր

Գունատված շուրթերը երկաթի պակասության ամենաակնհայտ ախտանշանն են: Այդ մասին են վկայում նաև մշտական մրսածությունն ու արյան ցածր ճնշումը: Երկաթով հարուստ է կարմիր միսը, խնձորը:  

5. Լնդերի արյունահոսություն

Հաճախ արյունահոսող լնդերը խոսում են վիտամին C-ի անբավարարության մասին, ինչը կարող է հանգեցնել իմունիտետի անկմանը: Այս վիտամինը մեծ քանակությամբ առկա է ցիտրուսային մրգերում և պղպեղներում:

 

 

 

 

 

Վիտամինների պակասի 5 նշան, որը նկատելի է անզեն աչքով