Թրամփի խորհրդականը բացատրել է՝ ինչու էր բարձրակրունկներով նստել նախագահի աշխատասենյակի բազմոցին (լուսանկարներ)
Երեկ լրատվամիջոցները տարածել էին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյի սկանդալային լուսանկարները, որում կինը բարձրակրունկ կոշիկներով նստել էր Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի բազմոցներից մեկին:
Տեսնելով, թե ինչպես են նախագահի խորհրդականի սուր կրունկները մխրճվել թանկարժեք բազմոցի մեջ՝ համացանցի բազմաթիվ օգտատերեր նրա պահվածքը «ոչ հարգալից» են որակել:
Քոնուեյն արձագանքել է իր շուրջ ծավալված աղմուկին՝ մանրամասնելով, թե ինչն էր նման անվայելուչ պահվածքի պատճառը:
«Ինձ խնդրեցին հստակ անկյան տակ լուսանկար անել, և ես հենց դա արեցի: Ես ամենևին էլ չէի փորձում անհարգալից լինել ու չէի ուզում, որ ոտքերս հայտնվեին բազմոցին»,-ասել է Թրամփի խորհրդականը:

















