Գեյզերներ, բիզոններ և արջեր. ԱՄՆ-ի Յելոուսթոունի ազգային պարկը 145 տարեկան է (լուսանկարներ)

15:25 • 01.03.17

Ուղիղ 145 տարի առաջ` 1872 թվականի մարտի մեկին ԱՄՆ-ի Վայոմինգ, Մոնտանա և Այդահո նահանգների տարածքում բացվել է աշխարհի առաջին ազգային պարկը` Յելոուսթոունը, որը դարձել է Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ազգային պարկը:

Յելոուսթոունն ամբողջ աշխարհում հայտնի է իր գեյզերներով (ջրաբուխներով). այստեղ մոտ 3 հազար գեյզեր կա, ինչը կազմում է մոլորակի գեյզերների քանակի երկու երրորդը:

Ազգային պարկը բազմաթիվ այցելուներ է գրավում նաև իր բացառիկ բուսական և կենդանական աշխարհով. այստեղ հարյուր հազարավոր տեսակի վայրի կենդանիներ, ջրվեժներ, լճեր, տաք աղբյուրներ և աներևակայելիորեն գեղեցիկ տեսարաններ կան:

Bigpicture-ը լուսանկարների հավաքածու է կազմել, որը ցուցադրում է Յելոուսթոունի գեղեցկագույն տեսարանները.