Ադրբեջանական ապատեղեկատվությունը պայմանավորված է իրենց իսկ կրած կորուստներով և պարտություններով. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն որակեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ «իրենց հարվածի արդյունքում հայկական կողմը ունեցել է մարդկային կորուստներ:
«ՀՀ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն այդ առումով սպառիչ ամեն ինչ իր տեղը դնում է: Դա ապատեղեկատվություն է և պատշաճ կերպով ամեն ինչ Պաշտպանության բանակը հայտնում է»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը պայմանավորեց իրենց կրած կորուստներով և պարտություններով:










