Google-ը դադարեցնում է Chromebook Pixel նոթբուքերի արտադրությունը
Google ընկերության փոխնախագահ Ռիք Օսթերլոն հայտնել է Chromebook Pixel նոթբուքերի արտադրությունը դադարեցնելու մասին: Այս հայտարարությունը նա արել է Բարսելոնայում ընթացող MWC 2017 ցուցահանդեսի ժամանակ:
«Ընկերությունը Chromebook Pixel-ը զարգացնելու և նոր սարքեր արտադրելու պլաններ չունի: Դրանից բացի, կդադարեցվի Chromebook Pixel-ի ներկայիս մոդելի վաճառքը Google Store-ում», - մեջբերում է GSMArena-ն Օսթերլոյի խոսքը:
Ընկերության փոխնախագահը նաև նշել է, որ Pixel բրենդը կշարունակի իր գոյությունը, և այս ապրանքանիշի տակ կթողարկվեն Google սմարթֆոնները: Ընկերությունը նաև կշարունակի Chrome OS օպերացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Ենթադրվում է, որ Chromebook Pixel-ի արտադրության դադարեցումը կարող է կապված լինել դրա գնի հետ. 2015 թվականին ներկայացված նոթբուքի գինը կազմել է 1.300 դոլար:










