Խոշոր ավտովթար` «Բելաջիո» ռեստորանի մոտ. կան վիրավորներ. Shamshyan.com
Երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 34 SQ 053 համարանիշի և Nissan մակնիշի 34 RS 317 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, դուրս են բերել ավտոմեքենաներից վիրավորներից 2-ին, իսկ 1-ին արդեն հրշեջ-փրկարարները։
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։












