Գիտնականները կանխատեսում են աստերոիդի ընկնելը Լոնդոնի և Բեռլինի վրա
Բրիտանացի գիտնականներն առաջ են քաշել մարդկության հնարավոր ոչնչացման իրենց վարկածը: Ըստ նրանց՝ Երկրի վրա հսկայական աստերոիդ է ընկնելու, հայտնում է Euromag-ը:
Համաձայն հետազոտողների՝ ավելի մեծ վտանգն է ներկայացնում ոչ այնքան արտաքին մարմինը, որքան հարվածի ալիքը, որը կձևավորվի դրա անկման արդյունքում: Փորձագետների խոսքերով, մինչ Երկրին հասնելը, աստերոիդի մասնիկները կարող են պայթել մթնոլորտում, և դառնալ մեծ պայթյունի ալիքի պատճառ:
Ի լրումն, երկնային մարմնի անկումից տեղի կունենա երկրաշարժ, որի ուժը կախված է աստերոիդի չափերից և մի շարք այլ գործոններից:
Այն դեպքում, եթե աստերոիդն ընկնի Ատլանտյան օվկիանոսում, կմահանա ավելի քան 50 մլն մարդ: Առավել տուժած քաղաքները կլինեն Լոնդոնն ու Բեռլինը:
Ըստ գիտնականների կանխատեսումների՝ այդպիսի աղետ տեղի է ունենում յուրաքանչյուր 40.000 տարին մեկ:










