Չինուհին տղա ծննդաբերելուց 6 օր հետո զույգ աղջիկներ է ունեցել

12:44 • 02.03.17

Չինական Հեբեյ նահանգի բնակչուհին իր առաջնեկին լույս աշխարհ բերելուց 6 օր հետո զույգ աղջիկներ է ծննդաբերել, ինչի մասին հայտնում է ria.ru-ն:


Միջադեպը տեղի է ունեցել Իչան քաղաքում: 2012թ. ամուսնացած կնոջ խոսքով՝ երկարատև բուժումից հետո ինքը հղիացել է 2016թ. օգոստոսին: Բժիշկները հայտնել են, որ կինը եռյակ է ունենալու:


Փետրվարի 21-ին չինուհին 1.44 կգ քաշով տղա է ունեցել, ինչից հետո ծննդաբերական ցավերը դադարել են: Նրա մանկաբարձը որոշել է շարունակել հղիության ընթացքը: Արդյունքում 6 օր անց՝ փետրվարի 27-ին, ծնվել են մյուս 2 երեխաները:


Ներկայում 3 փոքրիկներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մանկաբարձի խոսքով՝ կինը հղի է եղել դիզիգոտային եռյակով: Դա նշանակում է, որ նորածին տղան զարգացել է զույգ քույրերից անջատ՝ առանձին պտղաթաղանթում:

 

Չինուհին տղա ծննդաբերելուց 6 օր հետո զույգ աղջիկներ է ունեցել