Բրազիլացի գիտնականները հաց են թխել խավարասերից ստացված ալյուրից
Փորձելով լուծում գտնել առաջիկա տասնամյակներին հնարավոր հացի անբավարարության խնդրին` որոշ փորձագետներ որպես այլընտրանք տեսնում են տարատեսակ միջատների օգտագործումը սննդի մեջ:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, այս նպատակով բրազիլացի սննդային մասնագետների զույգը նոր հաջողություն է գրանցել: Նրանց հաջողվել է ալյուր սատանալ խավարասերի որոշակի տեսակից և ստացված ալյուրն օգտագործել հաց թխելու համար:
Ռիո Գրանդեի Դաշնային համալսարանում ուսանող Անդրեսա Լուկասն ու Լորեն Մենեգոնի ստացած ալյուրը 40 տոկոսով ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան սովորական սպիտակ ալյուրը և կարող է կիրառվել տարատեսակ հացաբուլկեղեն թխելու համար: Այն նաև մեծ քանակությամբ ամինաթթուներ լիպիդներ է պարունակում:











