Մեծ Բրիտանիայի ափերին առաջին անգամ կոկորդիլոս-շնաձուկ եզակի ցեղատեսակի արարած են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայի ափերին առաջին անգամ կոկորդիլոս-շնաձուկ համարվող արևադարձային ծովային կենդանու են հայտնաբերել, որը, սովորաբար, բնակվում է Բրազիլիայի և Ավստրալիայի ջրերում:
Ինչպես հայտնում է The Independent-ը, կենդանուն սատկած են հայտնաբերել Պլիմուտ նավահանգստային քաղաքի ափամերձ շրջանում: Փորձագետները գիշատիչ կենդանուն դասել են Կեղծ ավազային շնաձկան (Pseudocarcharias kamoharai) տեսակին, որը եզակի ցեղատեսակ է:
Ծովային կենդանիների թանգարանի համակարգող Ջեյմ Ռայթի խոսքով` նման ցեղատեսակի արարծներ նախկինում երբևէ չեն հանդիպել Մեծ Բրիտանիայում: Դրանք սովորաբար բնակվում են արևադարձային կլիմա ունեցող տարածաշրջանների խոր ջրերում:
Փորձագետի կարծիքով` շնաձուկը կարող էր սատկել, քանի որ Մեծ Բրիտանիայում ջուրը չափազանց սառն է եղել:











