Հինգշաբթին կարևոր օր կդառնա Դամասկոսի տրամադրվածությունը հասկանալու համար. Ստեֆան դե Միստուրա

09:57 • 02.03.17

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան կարծում է, որ հինգշաբթին կարևոր օր կդառնա ժնևյան բանակցությունների համար՝ Դամասկոսի պատվիրակության տրամադրվածությունը հասկանալու առումով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք շատ հանգամանալից քննարկում ենք ունեցել: Մենք հնարավորություն ենք ունեցել ավելի խորը քննարկել օրակարգի բոլոր կետերը: Վաղը (հինգշաբթի) կարևոր օր կլինի, որովհետև մենք հանդիպելու ենք կառավարության հետ, և ես կտեսնեմ, թե ինչ են կարող նրանք և ինչ են ցանկանում քննարկել»,- ասել է նա:


Ըստ դե Միստուրայի՝ ընդդիմությունն ակնհայտորեն շահագրգռված է օրակարգում խորանալու հարցում։