Հնդկաստանում կնոջը ողջ դիակիզել են, երբ բժիշկները նրան սխալմամբ մեռած են համարել

15:51 • 02.03.17

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում 24-ամյա Ռաշնա Սիսոդիային ողջ-ողջ դիակիզել են, երբ բժիշկները նրան սխալմամբ մեռած են համարել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, բժիշկները հայտարարել են, որ Ռաշնան մահացել է թոքային վարակից, ինչից հետո ամուսինը վերցրել է կնոջ դին ու տարել դիակիզարան:


Պարբերականի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա անձանցից մեկը ենթադրելով, որ կինը դեռևս ողջ է, ստիպել է հանգցնել կրակը:


Դիահերձումից հետո պարզվել է, որ կինը մահացել է ոչ թե թոքային վարակից, այլ ողջ-ողջ այրվելու շոկից: Բացի այդ, մասնագետները կնոջ շնչափողում ու թոքերում այնպիսի մասնիկներ են գտել, որոնք շնչելու հետևանք են:


Հիմնվելով շնչափողում և թոքերում հայտնաբերված մասնիկների վրա՝ բժիշկները հանգել են այն եզրակացության, որ կինը ողջ է եղել այրվելու ժամանակ: