Հինգշաբթին խիստ կարևօր օր է լինելու. դե Միստուրա

03:22 • 02.03.17

ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ասել է, որ հինգշաբթին կարևոր օր կլինի ժնևյան բանակցությունների համար՝  Դամասկոսի պատվիրակության տրամադրվածությունը հասկանալու տեսանկյունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Մենք շատ մանրակրկիտ քննարկում ենք ունեցել: Մենք հնարավորություն ենք ունեցել ավելի խորը  քննարկելու օրակարգի բոլոր կետերը: Վաղը շատ կարևոր օր կլինի, քանի որ կհանդիպենք կառավարության հետ, և պետք է տեսնենք, թե նրանք ինչ են կարող և ինչ են ցանկանում առավել մանրամասն քննարկել օրակարգում ...», - հայտնել է բանագնացը:


«Ընդդիմությունն ակնհայտորեն ցանկանում է խորանալ օրակարգի մեջ», - ասել է դե Միստուրան: