Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Մարտի 1-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լիսինյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի բազմոցին հայտնաբերել մոտ 65 տարեկան տղամարդու դի:










