ՄՏԿ-ն Երկրից հեռվացել է 1 կմ-ով
Մասնագետները նոր շտկումներ են իրականացրել Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծրի վրա, ինչի արդյունքում կայանը ևս 1 կմ-ով հեռվացել է Երկրից: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ Թռիչքների կառավարման կետրոնին հղումով:
Կենտրոնի նախնական հաշվարկների համաձայն՝ մանևրից հետո Երկրի մակերևույթից կայանի թռիչքի միջին բարձրությունը կկազմի 404,5 հազար մետր:
Աղբյուրը մանրամասնում է, որ շտկումը թույլ կտա օպտիմալ բալիստիկ պայմաններ ստեղծել «Սոյուզ ՄՍ-04» կառավարվող արբանյակի համար՝ կայանից արձակվելու և դրան միանալու հարցում:
Նշենք, որ «Սոյուզ ՄՍ-04»-ը դեպի կայան է ուղարկվելու ապրիլի 20-ին՝ ղազախական Բայկոնուր արձակման հարթակից:










