Ռուսաստանում գործարար է սպանվել

15:10 • 02.03.17

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում 39-ամյա գործարար է սպանվել, այս մասին հայտնում է lenta.ru-ն: 

Գործարարի մարմինը հայտնաբերվել է Կեմերովո քաղաքի ավտոտնակային կոոպերատիվի տարածքում:  Հայտնի է, որ տղամարդը կայանել է իր մեքենան ավտոտնակում և հասցրել սեղմել տագնապի կոճակը: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է նրա մարմինը:

Տեղանքի ուսումնասիրման ընթացքում ավտոտնակում հայտնաբերվել են փամփուշտներ, որոնք, ըստ նախնական վարկածի, պատկանում են Մակարով տեսակի ատրճանակի:

Գործարարը Կեմերովոյի տարածքում զբաղվում էր էլեկտրական ապրանքների վաճառքով, ուներ առևտրային տարածքներ: Իրավապահները չեն բացառում, որ սպանության պատճառներից մեկը կարող է լինել տուժածի ձեռնարկատիրական գործունեությունը:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: