Մոսկովյան դատարանը 27 000 ռուբլի տուգանք է սահմանել սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի նկատմամբ
Մոսկովյան դատարանը վարչական տուգանքը ժամանակին չվճարելու համար սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 000 ռուբլի գումարով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյի հաղորդագրությունը:
«Դատավորը Մ. Բաղդասարյանի դեմ հարուցված 12 վարչական իրավախախտման նյութ է քննել, որոնց ուսումնասիրության արդյունքում հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները`Մ. Բաղդասարյանի նկատմամբ վարչական տույժ է սահմանել 27 000 ռուբլի ծավալով գումարի տեսքով», - ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Քարտուղարը հավելել է, որ Բաղդասարյանը դատական նիստին չի ներկայացել և միջնորդություն է ներկայացրել գործի քննությունն առանց իր ներկայության իրականացնելու մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին դատարանը Բաղդասարյանի նկատմամբ ևս 8 տուգանք էր սահմանել` ընդհանուր 17 000 ռուբլի ծավալով:










