Համացանցում է հայտնվել McLaren-ի նորագույն մոդելի առաջին լուսանկարը

20:56 • 02.03.17

Համացանցում հայտնվել է McLaren ընկերության նոր սուպերքարի առաջին պաշտոնական լուսանկարը: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը կստանա 720S անվանումը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, McLaren 720S մոդելը կհամալրվի նոր 4 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 720 ձիաուժ:

Բրիտանական ավտոարտադրողն արդեն հայտնել է, որ սուպերքարը տեղից 200 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 7.8 վայրկյանում, իսկ նման արագությամբ արգելակելու համար 4.6 վայրկյան ժամանկ և 117 մետր տարածություն է անհրաժեշտ:

Բացի այդ, նորագույն մեքենան համալրված է լինելու պտտվող թվային վահանակով, որն իրենից կներկայացնի մեծ տեղեկատվական էկրան կամ առավել քիչ տեղեկատվություն պարունակող փոքր էկրան:

 

 

Համացանցում է հայտնվել McLaren-ի նորագույն մոդելի առաջին լուսանկարը