Կանադայում հայտնաբերվել են Երկիր մոլորակի հնագույն միկրոբների հետքեր

02:20 • 02.03.17

Առաջին միկրոօրգանիզմներն աշխարհում հայտնվել են մոտ 4 միլիարդ տարի առաջ, գրում է Nature ամսագիրը:


Հնագույն միկրոօրգանիզմների կենսագործունեության հետքեր են հայտնաբերվել Կանադայում,  <<Nuvvuagittuk>> կոչվող որձաքարի մեջ՝  ձևավորված 3,77-4,3 մլրդ տարի առաջ:


Միկրոսկոպիկ գլանային կառուցվածքները մատնացույց են անում երկաթի բակտերիաների կենսաբանական ակտիվությունը: Այդ ժամանակ տվյալ տարածքը եղել է ջրի տակ, և իրենից ներկայացրել է հիդրոթերմալ աղբյուրների մի համակարգ: Այս բացահայտումները համապատասխանում են հնագույն օրգանիզմների կենսագործունեության այլ հետքերին:


Նախկինում առավել հնագույն էին համարվում Ավստրալիայում հայտնաբերված միկրոօրգանիզմները, որոնց հանգեցնում էին այն եզրակացության, թե կյանքը գոյություն է ունեցել մեզանից 3,5 միլիարդ տարի առաջ: Սակայն, որոշ հետազոտողներ կասկածում էին դրանց կենսաբանական ծագմանը: Իսկ այս դեպքում հայտնաբերված կառուցվածքների ոչ-կենսաբանական ծագումը գրեթե բացառված է:

Կանադայում հայտնաբերվել են Երկիր մոլորակի հնագույն միկրոբների հետքեր