«Օսկարի» աղմկահարույց սխալմունքի պատասխանատուները հեռացված են աշխատանքից
Քվեարկող խմբի փորձագետները, ովքեր պատասխանատու էին լավագույն կինոնկարի հետ կապված սխալի համար, այլևս չեն աշխատի «Օսկարի» մրցանակաբաշխության թիմում, ասել է Կինոարվեստի գիտության ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկը:
«Միևնույն ժամանակ, PWC աուդիտորական ընկերության հետ համագործակցության շարունակումը ևս հարցականի տակ է: Ընկերությունը տասնամյակներ շարունակ անցկացնում է ձայների հաշվարկը և պատասխանատու է մրցանակների պատշաճ բաշխման համար», - ավելացրել է Այզեկը՝ Associated Press-ի հաղորդմամբ:
Հիշեցնենք, որ միջոցառման սկզբում «Լավագույն ֆիլմ» էր հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:
Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:
Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր պարգևը հայտարարած Ուորեն Բիթին սխալ ծրար Է ստացել, ուստիեւ հայտնել Է ոչ այն հաղթողին, դերասանն ինքն այսպես Է պարզաբանել տեղի ունեցած թյուրիմացությունն արարողության եթերում:
Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:










