Սիրիական բանակը մոտեցել է Պալմիրայի կենտրոնին, ԻՊ ահաբեկիչները լքում են քաղաքը. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լքում են սիրիական Պալմիրան, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ AlMayadeen հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները դուրս են բերել իրենց ուժերը քաղաքի զգալի հատվածից՝ ականապատելով բազմաթիվ տներ ու ճանապարհներ:
Ավելի վաղ Al-Watan պարբերականը հայտնել էր, որ սիրիական բանակը գտնվում է Պալմիրա պատմական քաղաքի կենտրոնական հատվածից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա: Հայտնի է, որ ԻՊ-ի ու սիրիական բանակի միջև բախումները տեղի են ունեցել հիմնականում քաղաքի հարավ-արևմտյան հատվածում:
Նշենք, որ Պալմիրայի ազատագրումը սիրիական զորքերի կողմից սկսվել է հունվարին և որոշակի ընդմիջումից հետո վերսկսվել փետրվարի 6-ից:
Պալմիրան ազատագրվել էր դեռևս 2016թ.-ի գարնանը, սակայն նույն թվականի դեկտեմբեր ամսին կրկին գրավվել էր իսլամիստների կողմից:










