Սիրիական բանակը գրավել է Պալմիրան. ՌԴ ՊՆ

19:01 • 02.03.17

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերը` ռուսական ավիացիայի աջակցությամբ, վերահսկողություն են հաստատել Պալմիրա քաղաքում:

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովի խոսքով` այս մասին Շոյգուն հայտնել է Վլադիմիր Պուտինին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակի զինծառայողները վերահսկողություն են հաստատել Պալմիրայի պատմական հատվածում, որտեղ տեղակայված են հնագույն հուշարձանները:

Սիրիական աղբյուրի տվյալներով` զորքերին հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի մի շարք հատվածներից: Ավելի վաղ նրանք գրավել էին «Դեդեման» հյուրանոցը, հեռուստահաղորդակցման աշտարակը, ինչպես նաև Պալմիրայի միջնաբերդը: