Porsche-ն ներկայացրել է 2.495 դոլարանոց նոութբուք (լուսանկարներ)
Հեղինակավոր Porsche ընկերությունը, որը մեքենաներից զատ զբաղվում է նաև կոշիկների, ժամացույցների ու նորաձև պարագաների արտադրությամբ, ներկայացրել է Porsche Design Book One նոութբուքը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ամբողջությամբ Գերմանիայում նախագծված ու հավաքված նորույթը պատրաստված է ալյումինից:
Դրա էկրանային մասն անհրաժեշտության դեպքում առանձնանում է ու օգտագործվում որպես պլանշետ: Բացի այդ, այն կարելի է պտտել 360 աստիճանով: Նոութբուքի էկրանն ունի 13.3 դյույմ անկյունագիծ:
Նորույթը վաճառքում կհայտնվի ապրիլից՝ 2.495 դոլարով:















