Սմարթ ճամպրուկ, որը հետևում է տիրոջն ամենուր (տեսնայութ)
Tech Insider-ը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիական նվաճումներից մեկը` «սմարթ» ճամպրուկ, որը հետևում է տիրոջ քայլերին:
Այն հնարավոր է ինչպես ամբողջությամբ լցնել ուղեբեռով, այնպես էլ այլ պայուսակներ տեղափոխել վրան դրած: Այն կարող է տիրոջը հետևել բազմամարդ վայրերում և կոշտ տեղանքում:
Ճանապարհորդության «ընկերն» այնպես է հարմարեցնում իր արագությունը, որ մի քանի քայլ հետ մնա տիրոջից: Ճամպրուկի առավելագույն արագությունը կազմում է 10 կմ/ժամ:
Ճամպրուկը միանում է սմարթֆոնին GPS համակարգի միջոցով: Նորարար ճամպրուկի արժեքը գնահատվում է 399 դոլար:
Տեսանյութը՝այստեղ։










