Ճապոնացիներն ստեղծել են սեղանի թենիսի առաջին ռոբոտ ուսուցչին (տեսանյութ)

21:53 • 02.03.17

Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Omron ընկերության ստեղծած առաջատար ռոբոտ-սարքը վերջերս գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես սեղանի թենիսի առաջին ռոբոտ-ուսուցիչ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, FORPHEUS կոչվող ռոբոտը հատուկ ծրագրային ուսուցման շնորհիվ յուրացնում է մարդ-խաղացողի հմտությունը, համապատասխանաբար հարմարեցնում է իր խաղային ոճը և խորհուրդներ է տալիս` օգնելով մրցակիցներին բարելավել իրենց խաղային տեխնիկան:

Ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է 2014-ի սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ՝ Ճապոնիայում: Հաջորդ երեք տարում մասնագետներն աշխատել են այն կատարելագործելու՝ հատկապես արհեստական ինտելեկտի ներգրավման ուղղությամբ:

Ռոբոտը վերլուծում է խաղացողի շարժումները, գնդակի տեղաշարժման արագությունը և հետագիծը` գնահատելու հակառակորդի հմտության աստիճանը: Սարքը 90 տոկոսով ճիշտ գնահատական է տալիս մրցակից խաղացողին:

 

Ճապոնացիներն ստեղծել են սեղանի թենիսի առաջին ռոբոտ ուսուցչին (տեսանյութ)