Land Rover-ը ներկայացրել է նոր Range Rover Velar մեքենան (լուսանկարներ)
Հեղինակավոր Land Rover մեքենաշինական ընկերությունը Ժնևում մեկնարկող ավանդական ավտոշոուի նախաշեմին Լոնդոնում գաղտնազերծել է նոր Range Rover Velar մոդելը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նորույթը նախատեսված է Porsche Macan, Jaguar F-Pace և Audi Q5 մեքենաների հետ մրցակցության համար:
Հետաքրքրական է, որ ցանկության դեպքում մեքենայի կաշվե շքեղ նստատեղերը կարելի է փոխարինել պլաստիկ շշերի վերամշակման արդյունքում ստեղծված նստատեղերով:
Ինչ վերաբերում է մոդելի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3լ աշխատանքային ծավալով, 380 ձիաուժ հզորությամբ V6 բենզինային շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.3 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
Մոդելի գինը սկսվում է 55.000 դոլարից:




















