Վիեննայում իրաքցի փախստականները կազատազրկվեն խմբակային բռնաբարության մեղադրանքով
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի դատարանը Իրաքից ժամանած 8 փախստականների մեղավոր է ճանաչել խմբակային բռնաբարության համար: Այս մասին հայտնում է ավստրիական APA գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդիկ դատապարտվել են 9-ից 13 տարի ժամկետով ազատազրկման: Դատավորը պարզաբանել է, որ գործում շատ քիչ մեղմացնող հանգամանք է առկա: Մասնավորապես, մեղադրյալներից միայն երկուսն է համագործակցել քննիչների հետ, իսկ խոստովանություն է գրել միայն մեկ հանցագործ:
Գործակալության հաղորդմամբ` մեղադրյալներին ցնցել է դատավճիռը, քանի որ ավստրիական օրենքների համաձայն ծանրացնող հանգամանքներով բռնաբարության համար մաքսիմալ պատիժը կազմում է 15 տարի: Նրանք բոլորը հայտնել են դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին:










