Բահամների հայտնի լողացող խոզերը սատկել են զբոսաշրջիկների «հյուրասիրած» ալկոհոլի պատճառով
Բահամյան կղզիներում բնակվող հանրահայտ լողացող խոզերի մի մասը սատկել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները վերջիններիս ալկոհոլային խմիչքներ և անառողջ սնունդ են տվել:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, անցյալ շաբաթ առնվազն 7 խոզ են հայտնաբերել սատկած: Խոզերին պահողներից մեկը, ով կենդանիներին մեկ տարի առաջ է անմարդաբնակ կղզի տեղափոխել, հայտնել է, որ խոզերի սատկելու պատճառը նրանց «սխալ կերակուր» տալն է եղել:
Տեղի իշխաությունները հայտնել են, որ հետաքննություն կանցկացնեն` պարզելու կատարվածի հանգամանքները:
Կղզու հայտնի կենդանիները բավականին երկար ժամանակ է բնակվում են այնտեղ` լեզու գտնելով զբոսաշրջիկների հետ: Միջադեպից հետո իշխանությունները մտադիր են որոշակի սահմանափակումներ կիրառել, որոնք կկանխեն զբոսաշրջիկների կողմից իրականացվող սխալ քայլերը:










