Պալմիրայի համար մղվող մարտերում ռուս գեներալ է վիրավորվել
Արևմտյան ռազմական շրջանի մարտական պատրաստականության վարչության ղեկավար Պյոտր Միլյուխինը ծանր վիրավորում է ստացել Սիրիայի Պալմիրա քաղաքի վերանվաճման համար մղվող մարտերում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ռուսական ուժերի գեներալ-մայորը վիրավորվել է մոտ մեկ շաբաթ առաջ ռազմադաշտում տեղադրված ականի պայթյունի հետևանքով:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` վերջինս զրկվել է երկու ոտքից և աչքից: Տուժածին առաջին բուժօգնություն են ցույց տվել դեպքի վայրում, սակայն առողջական վիճակի վատթարացումից հետո նրան տեղափոխել են Մոսկվա:










