Ստոկհոլմում պայթյունի վտանգի պատճառով տարհանվել են Thai Airways-ի չվերթի ուղևորները

13:13 • 03.03.17

Ստոկհոլմի Արլանդա օդանավակայանում գիշերը Փհուկետ թռիչքից առաջ տարհանվել է Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի 300 ուղևոր՝ ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին հաղորդագրության պատճառով: Ոստիկանությունը շրջափակել է օդանավակայանի մի հատվածը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքին:


«Մենք ստացել ենք չվերթներից մեկի վերաբերյալ վտանգի մասին տեղեկություններ: Խոսքը հեռախոսազանգի մասին է, բայց մեզ չեն զանգել: Մենք դա ընդունել ենք որպես լուրջ սպառնալիք»,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սվեն-Էրիկ Ուլսոնը:


Ինքնաթիռը տեղափոխվել է անվտանգ վայր: Ինքնաթիռում այժմ աշխատում են սակրավորները:


Օդանավակայանի ղեկավարության հաղորդմամբ՝ մնացած բոլոր թռիչքներն իրականացվում են չվացուցակի համաձայն: