Ուրախ կլինեի, եթե այս հրավերով Ֆրանսիայի նախագահը խոսեր հայերի շահերի մասին. Արթուր Խանջյանը՝ Օլանդ-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երբեք էլ ակտիվ չի եղել ղարաբաղյան հակամարտության հարցում, առաջիկայում սպասվող նրա և ՀՀ նախագահի հանդիպման շարժառիթն էլ կլինեն ֆրանսիայի նախագահի ընտրությունները, որ համայնքն աջակցի ձախակողմյաններին․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով մարտի 8-ին Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին ՝ ասաց Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը:
Նրա կարծիքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտությունը։
«Եթե պարոն Օլանդը, որին երկու ամիս էլ չի մնացել, որ պաշտոնավարումն ավարտի, ցանկանում է հայերին օգտակար լինել, ապա ինչու՞ մինչ այժմ ոչինչ չարեց»,- ասաց նա՝ նշելով, որ հավատում է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը անձնական համակրանք Հայաստանի նկատմամբ ունի, սակայն քաղաքականապես Հայաստանի կողմը չէ:
Նա նաև նշեց, որ հանդիպման օրակարգում կլինեն Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները: «Հայ համայնքի ընթրիքին ներկա էր Օլանդը և ձախակողմյան թեկնածուն և հասկացրին, որ մեզ մոտ են: Բայց ես շատ ուրախ կլինեի, որ այս հրավերով Ֆրանսիայի նախագահը խոսեր հայերի շահերի, հայերին զորակցության մասին»,- ասաց նա:










