Ավստրիացին դատարան է փորձել մտնել՝ խավարասերներով լի տոպրակը ձեռքին
Ավստրիայի բնակիչը փորձել է կենդանի խավարասերներ մտցնել դատարանի շենք:
Միջադեպը տեղի է ունեցել Ավստրիայի Լինց քաղաքում, որը գտնվում է երկրի արևմուտքում: Դատարանի Անվտանգության ծառայությունը հասցրել է ժամանակին նկատել, որ տղամարդը ձեռքին փաթեթ է կրում՝ լցված կենդանի խավարասերներով, և նրան բնականաբար դատարանի շենք ներս չեն թողել:
Արդյոք որտեղից էր տղամարդը վերցրել այդ միջատներին, և ինչ էր պատրաստվում անել դրանց հետ, նշված չէ, հաղորդում է Lenta.ru-ն:










