Ռուսաստանում 500 կգ ապօրինի սև խավիար են հայտնաբերել

23:51 • 03.03.17

Ռուսաստանի փոստային ծառայության աշխատակիցները 500 կգ ապօրինի խավիար են հայտնաբերել ռենտգենյան սարքի օգնությամբ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Կամչատկայից Մոսկվա 20 խոշորածավալ պլաստիկե տարաներ են ուղարկվել, որոնք բոլորն էլ հասցեագրված են եղել նույն հասցեատիրոջը, որը Մոսկվայի բնակիչ է: 

Փոստային ծառայության հաղորդմամբ` ուղեբեռի ստուգման ժամանակ պարզվել է, որ կարմիր խավիարի շերտի տակ թաքնված է եղել սև խավիարը, որի շրջանառությունն արգելվում է: Ընդհանուր առմամբ, 500 սև խավիար է հայտնաբերվել:

Ապօրինի ապրանքն ուղարկողի նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով: Կասկածյալներից մեկին արդեն հաջողվել է ձերբակալել: