Ford-ը մոտ 32 հազար մեքենա է հետ կանչում՝ ճապոնական takata անվտանգության բարձիկների թերության պատճառով
Ford մեքենաշինական ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից մոտ 32 հազար մեքենա է հետ կանչում՝ ճապոնական takata ընկերության արտադրած անվտանգության բարձիկների թերության պատճառով: Այս մասին հաղորդում են ընկերության ներկայացուցիչները:
Մտահոգությունները, մասնավորապես, վերաբերում են Ford Edge, Lincoln MKX և Lincoln Continental 2016 և 2017 թ,թ մոդելներին:
Բանն այն է, որ հետ կանչված մեքենաների բարձիկները գործարանային թերությունների պատճառով կարող են ամբողջությամբ չբացվել ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ: Այս խնդիրը կապված չէ նախկինում բացահայտված takata ապրանքանիշի մյուս թերությունների հետ, որոնք հանգեցրել էին 16 մարդու մահվան և ևս 180-ի վիրավորվելուն: Ford-ը պարտավորվում է անվճար վերացնել բոլոր խնդիրները:
Աշխարհում takata բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչվել ավելի քան 100 մլն ավտոմեքենա, որից շուրջ 5.7 միլիոնը՝ Միացյալ Նահանգներից:










