Մեծ Բրիտանիայում բևեռափայլ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Անգլիայում և Շոտլանդիայում հյուսիսափայլ է հայտնվել, և բնակիչներին հաջողվել է լուսանկարների և տեսանյութերի միջոցով անմահացնել այդ գեղեցկագույն բնական երևույթը: Տեսանյութն արվել է Նորթամբերլենդ կոմսության Ալմոուտ առափնյա գյուղում:
РИА Новости-ն գրում է, որ բևեռափայլը, կամ Aurora Borealis-ը, առաջանում է մթնոլորտի վերին շերտերում մագնիսական լիցքով մասնիկների և արեգակնային քամու փոխգործակցության արդյունքում: Այս երևույթը հաճախ նկատվում է Սկանդինավիայում, մասնավորապես` Նորվեգիայում, սակայն երբեմն, արևի հատկապես ուժեղ բռնկումների ժամանակ, բևեռափայլը հասնում է ավելի հարավային տարածքներ:
Փետրվարին Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Օուենսը նշել է, որ շուտով արեգակի ցիկլային ակտիվությունը, հավանաբար, կհասնի 300 տարվա մեջ նվազագույն ցուցանիշների: Սա նշանակում է, որ բևեռափայլը Մեծ Բրիտանիայում ավելի հազվադեպ երևույթ կդառնա:


















