Գյումրու շուկաներից մեկն ապամոնտաժվում է, առևտրականները դժգոհում են՝ առևտրի կենտրոն է կառուցվելու
Գյումրիում գտնվող շուկաներից մեկն ապամոտանժվում է։ Այն գյումրեցիների շրջանում հայտնի է որպես Լաչինի միջանցքի հարակից շուկա։ Աշխատակիցներին հրահանգվել է մինչ ապրիլի 15-ը ազատել տարածքը, որպեսզի տաղավարներն ամբողջությամբ ապամոնտաժվեն։
Աշխատակիցները Գյումրիում տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել են իրեն դժգոհությունները՝ նշել, որ չնայած առևտրի առումով եռուզեռ չկա, բայց գոնե օրվա հացի փող կարողանում էին վաստակել, բայցի այդ այս շուկայում տաղավարի վարձակալությունը մատչելի է՝ 500 դրամ։
Շուկայի տարածքը սեփականաշնորհել է «Լենտեքս» ընկերությունը։
Tert.am-ի հետ զրուցում ընկերության տնօրեն Կարեն Գոմթյանը վստահեցրեց, որ առևտրականների դժոգոհությունը լսել է, հանդիպումներ, քննարկումն են եղել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և ելքեր են առաջարկվել, որպեսզի առևտրականները չզրկվեն առևտուր իրականացնելու հնարավորությունից։
«Մի մասը տեղափոխվել է հարևանությամբ գործող գյուղատնտեսական շուկա, մի քանիսն այս տարածքում փակ չգործող ժամանակավոր կառույց կտեղափոխվեն, բացի այդ հիմա այս տարածքում շատ առևտրականներ չեն մնացել 6-7 -ի մասին է խոսքը»,-շեշտեց նա։
Կարեն Գոմթյանը մանրամասնեց, որ շուկայի տարածքում առևտրի բազմաֆունկցիոնալ կենտրոն է կառուցվելու, հետագայում առևտրականներից շատերը կարող են այդտեղ տեղափոխվել, բայց վարձակալության պայմանները պարզ կլինեն կառուցումից հետո։
Նա ասաց, որ շուկան անբարեկարգ վիճակում է, Խորհրդային միությունից է ժառանգություն մնացել։










