Լոռու մարզում 6 աշակերտ դպրոցի ճաշարանում սնվելուց հետո հոսպիտալացվել է. shamshyan.com
Լոռու մարզում երեկ ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի նախնական տեղեկություններով երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց:










