Մարին Լը Պենը մեկնաբանել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Եվրախորհրդարանի որոշումը

05:28 • 03.03.17

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մեկնաբանել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Եվրոպական խորհրդարանի որոշումը:

Անձեռնմխելիությունից զրկումն այժմ թույլ է տալիս Փարիզի դատարանին քրեական հետապնդում սկսել Լը Պենի նկատմամբ 2015 թվականին Twitter սոցիալական ցանցում «Իսլամական պետություն» ծայրահեղական կուսակցության դաժանությունների երեք լուսանկար տեղադրելու համար:


«Կարծում եմ, որ իմ դեպքում սա միտումնավոր արված գործ է: Գերարագ ընթացակարգ հատուկ Մարին Լը Պենի համար... Բայց այս ամենը միայն ցույց է տալիս ֆրանսիացիներին, թե ինչ են իրենցից իրականում ներկայացնում Եվրոպական միությունն ու Եվրախորհրդարանը, որոնք փորձում են խոչընդոտել ինձ՝ որպես նախագահական թեկնածու...», - հայտարարել է Լը Պենը՝  ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ:


Խորհրդարանականին այժմ կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում կամ մինչև 75 հազար եվրո տուգանք: Դատավարությունը կարող է ընթանալ ավելի քան մեկ տարի: