Միջերկրական ծովում մոտ 1000 ներգաղթյալ է փրկվել
Հինգշաբթի Միջերկրական ծովում Եվրոպա հասնել փորձող մոտ 1000 անօրինական ներգաղթյալ է փրկվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իտալիայի առափնյա անվտանգության ծառայությանը:
«Առափնյա անվտանգության ծառայության, Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության համակարգված 6 առանձին գործողությունների ընթացքում փրկվել է մոտ 970 ներգաղթյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Գործողությանը մասնակցել են իտալական առափնյա հսկողության նավը, Եվրամիության սահմանների հսկողության գործակալության նորվեգական նավը և ոչ կառավարման կազմակերպությունների երկու նավ:
Մեկ շաբաթ առաջ առափնյա անվտանգության ծառայությունը հայտնել է մեկ օրվա ընթացքում 1,1 հազար մարդու փրկելու մասին:
Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Միջերկրական ծովով երկիր են ժամանել ռեկորդային թվով ներգաղթյալներ՝ ավելի քան 181 հազար մարդ:










